Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Վայելքի սեղան

Վայելքի սեղան
27.06.2025 | 21:59
Հունիսի 28
Զուր չանցավ կրթության ու վարժանքի այս ժամանակը: Ընկճման, ճնշումի ու անկման ժամանակը անցավ. եկել է ժամանակը` պայծառորեն արտահայտվելու:
Նորուրախությամբ ու զվարթությամբ է լցվում ձեր կյանքը: Իրոք Ես ձեզ համար պատրաստել եմ վայելքի մի գեղեցիկ սեղան:
Ընտիր բարիքների մի վայելուչ սեղան:
Ձեր սրտի խորքից զգում եք, որ արդեն հորդում է ձեր բաժակը.
«Անշուշտ ողորմությունը ու բարությունը մեզ հետ կլինեն` մեր կյանքի բոլոր օրերին, և մենք Տիրոջ տան մեջ կբնակվենք հավիտյան»:
Դիտվել է՝ 619

Մեկնաբանություններ